Մունետիկ

Կայացել է Կյոկուսինկայ կարատեի Լոռու մարզի առաջնությունը:

Կայացել է Կյոկուսինկայ կարատեի Լոռու մարզի առաջնությունը:

Կյոկուսինկայը համարվում է կարատեի ուժեղագույն ոճերից մեկը: Մարտարվեստի հիմնադիրը 20-րդ դարի հանրահայտ վարպետ Մասուտացու Օյաման է: Նրա շնորհիվ վերածնունդ ապրեց իրական կարատեն: Կարատեի տարբեր ոճերի լավագույն տարրերը ներառված են այս ինքնատիպ համակարգում, որն էլ ցույց է տալիս ճշմարիտ կատարելության ճանապարհը: Կյոկու թարգմանաբար նշանակում է վերջնագիծ, սին-ը ճշմարտությունն է, կայը՝ միավորումն ու հավատը: Բացարձակ ճշմարտություն որոնողների միությունն իր ընտանիքում է միախմբել աշխարհի 140 երկրների շուրջ 13 միլիոն մարդու: Կյոկուսինկայի Հայաստանի ֆեդերացիան հիմնադրվել է կարատեի համաշխարհային ֆեդերացիայի մասնաճյուղի ղեկավար, շիհան Կարեն Մանուկյանի ջանքերով: Կազմավորման ողջ ընթացքում ֆեդերացիան իրականացրել է տասնյակ առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, որակավորման քննություններ, մարզչական վերաորակավորման դասընթացներ: Հավաքականի անդամները մասնակցել են Աշխարհի, Եվրոպայի եւ միջազգային մրցաշարերի, արձանագրել նվաճումներ: Ֆեդերացիայի Լոռու մասնաճյուղը հիմնադրվել է 2000 թ-ին՝ մարզիչներ Վահե Դավոյանի եւ Արշակ Եղիազարյանի նախաձեռնությամբ՝ գրանցելով բարձր արդյունքներ: Այս գործում մեծ է եղել նաեւ ՛՛Գայաննա՛՛ ՀԿ նախագահ Գայանե Թադեւոսյանի անմիջական ներդրումն ու վաստակը: Այժմ կարատեի խմբակներ են գործում մարզի 20 համայնքներում: Ուժեղագույնների հերթական մարզային առաջնությանը մասնակցում էին 120 մարզիկ-մարզուհիներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *