ՎՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա էին խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարում էր լրագրող, թատերագետ Ջանիբեկ Ղուկասյանը: ՎՊՀ Գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանի՝ իրավական որոշ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու առաջարկը մերժվեց՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը: Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամները առաջադրեցին խորհրդի նախագահի թեկնածուների: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն առաջադրեց ՙԹրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի թեկնածությունը: Առաջնորդվելով ՎՊՀ-ի կանոնակարգով, որտեղ ամրագրված է, որ նախագահի ընտրությանը չեն կարող մասնակցել միայն ուսանողները, ինքնաառաջադրվեց Վանո Եղիազարյանը:
Մանրամասները` տեսանյութում
0 Մեկնաբանություն