Հուլիսի 20-ին Մաթևոսյանական աշխարհում կրկնակի տոն էր: Մաթևոսյան մեծ ընտանիքի անդամներից Մխիթար, Արմեն և Արամ Մաթևոսյանների ջանքերով գյուղի մեկ դարյա հնության մատուռում խաչքար տեղադրվեց, կատարվեց օրհնության կարգ: Մաթևոսյանների տոհմը շարունակողներից Մխիթար Մաթևոսյանի մեծ ջանքերի և հավատի արդյունքում Խաչիկ Ղարաբեկյանի փլուզվող տունը վերանորոգվել ու պահպանվելու է սերունդների համար: Խաչքարի բացման արարողությունը շարունակվեց վարպետի օջախում: Մատաղի սեղան բացեցին, նշեցին Խաչիկ Ղարաբեկյանի ծննդյան 80-ամյակը: Վերհիշեցին հին ու բարի օրերը, վարպետի հետ ապրած ուրախ պահերը:
0 Մեկնաբանություն