Մունետիկ

Խաղահրապարակի տարածքն օտարվել է՝ առանց բնակիչների իմացության:

Խաղահրապարակի տարածքն օտարվել է՝ առանց բնակիչների իմացության:

Առանց շենքի բնակիչների համաձայնության Վանաձորի Գրիգոր Լուսավորչի 52 եւ Լազյան 45 շենքերի միջանկյալ հատվածը համայնքի ավագանու որոշմամբ օտարվել է: 2007 թվականին սեփականատերը փորձել է շինաշխատանքներ իրականացնել, սակայն բնակիչների միջամտության պայմաններում աշխատանքները կասեցվել են: Շուրջ մեկ ամիս է, նրանց ջանքերով տարածքը կահավորվել է, մաքրվել, տեղադրվել են նստարաններ, կարուսելներ: Վերջերս իրենց համար անհայտ անձինք ու նաեւ ոստիկանության աշխատակիցներ եղել են այստեղ, ձեռնարկվել են որոշակի աշխատանքներ: Բնակիչները մտահոգված են, որ հարցը կրկին արդիական կդառնա եւ դուրս են ելել բակ՝ իրենց բողոքն արտահայտելու եւ պատրաստակամությունը՝ ամեն գնով կանխելու, իրենց պնդմամբ, ապօրինի գործընթացը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *