Մունետիկ

«Խորհուրդ կտանք Վանաձորի քաղաքապետին հրաժարական տա, թե չէ հեղափոխությունը կհասնի իրեն»: Սասնա ծռեր(տեսանյութ)

Վանաձորում մամլո ասուլիսըՍասնա ծռեր կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Գևորգ Սաֆարյանը, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններն ու Տիգրան Մանուկյանն սկսեցին մայրաքաղաքում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ազատ ընտրությունների առիթով ու ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին շնորհավորելով: Արեգ Կյուրեղյանը նաև վստահություն հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն առաջիկայում արագորեն կմիանա Տարոն Մարգարյանին՝ նշելով «Խորհուրդ կտանք Վանաձորի քաղաքապետին հրաժարական տա, թե չէ հեղափոխությունը կհասնի իրեն»: Մարզային հանդիպումների շրջանակներում նախաձեռնող խմբի անդամները տեղեկացնում են իրենց որոշման՝ այն է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին: Ասուլիսի բանախոսները կարծիք են հայտնում, որ թավշյա հեղափոխությունից հետո, ընտրությունների հանդեպ վերաբերմունքն է փոխվել, կա վստահություն և իրենք այլևս որպես քաղաքական թիմ պատրաստվում են ԱԺ արտահերթ ընտրություններին: Ինչու՞ որոշեցին ստեղծել կուսակցություն և ի՞նչ կարգավիճակում են հանդես գալու քաղաքական դաշտում՝ ընդդիմադիր թե՞…: Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ Սասնա ծռերն արդեն իսկ հայտարարել են, որ աջակցում են իշխանություններին, բայցև հանդես են գալու առողջ ընդդիմության դիրքերից,- գործընկերոջն է լրացնում Տիգրան Մանուկյանը: Հաջորդ հարցն է հնչում՝ ի՞նչ եք կարծում Սասնա ծռերի դատավարությունը կանցնի՞ արդարադատության մթնոլորտում: Քանի դեռ այդ համակարգում նախկին ռեժիմից մարդ կա, դժվար է արդարադատություն անկնկալել,-նշում են ծռերը: «Կարող եմ հորդորել պարոն Փաշինյանին անհապաղ աշխատանքից ազատել Վալերի Օսիպյանին»,- իր խոսքում ասաց նաև Գևորգ Սաֆարյանը: Անդրադարձ եղավ նաև շահարկումներին՝ թե այդ օրերին սպանված ոստիկանի հայրը վերջերս հայտարարել է, որ որդուն սասնա ծռերը չեն սպանել: Ասուլիսի բանախոսների կարծիքով, այս ամենի ու ,ընդհանրապես, ապստամբության օրերի քրոնիկոնի վրա իրապես կարող է լույս սփռել ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ցուցմունքներով, միայն թե վստահ չեն, որ նա կասի ճշմարտությունը: Սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում սասնա ծռեր կուսակցության նախաձեռնող խմբի անդամները կհանդիպեն վանաձորցիների հետ, նրանց կմիանան նաև Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը Արայիկ Խանդոյանն ու խմբի շատ այլ անդամներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *