Մունետիկ

«Խոսե՛նք նույն լեզվով» ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովին

ՄԱԿ մանկական հիմնադրամի աջակցությամբ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ 2017թ-ի տարեվերջից «Լիարժեք կյանք ՀԿ-ը իրականացնում է «Խոսե՛նք նույն լեզվով» ծրագիրը: Լոռու մարզպետարանում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստին ներկայացվել են ծրագրի ընթացքն ու նպատակները: Անդրադարձ է եղել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2018-ի մարտի սկզբին՝ 1-ին ընթերցմամբ և ներկայում գտնվում է լրամշակման փուլում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *