«Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100-ամյակին» խորագրով «Խոսուն պատեր» նախագիծը մեկնարկել է Թումանյան փողոցից: Երևանաբնակ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը Հովհ. Թումանյանի դիմանկարի հարևանությամբ, հայոց եռագույնին պատկերել է «Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր» գրաֆիտին: Նկարչի կարծիքով՝ Սթրիթ Արթի կարևոր հատկանիշներից մեկն էլ արվեստի գործերը պատերին փոխադրելու և բոլորին հասանելի դարձնելու մեջ է: «Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100-ամյակին» խորագրով նոր գրաֆիտին իրականացվել է Վանաձորի համայնքապետարանի` ՀԿ-ներին տրամադրվող աջակցության շրջանակներում: Ժամանակակից արվեստի մյուս գործը, նախագծի անդամները ծրագրել են իրականացնել Տարոն թաղամասում:
0 Մեկնաբանություն