Մունետիկ

Կոմիտաս-Թումանյան՝ ԿենԹո -150 խորագրով միջոցառումների շարքից անմասն չէ նաև Վանաձորի թիվ 20 դպրոցը

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանը՝ դասվար Արևիկ Վարդանյանի նախաձեռնությամբ համալրելով ԿենԹո -150 խորագրով միջոցառումների շարքը՝ դպրոցում գրական ցերեկույթ են բեմադրել՝ նվիրված 20-րդ դարի 2 հայ հանճարների՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի և հայ երաժշտարվեստի նահապետ Կոմիտասի ծննդյան հոբելյանական 150 ամյակներին: Ցերեկույթի ավարտին աշակերտները ծնողներին են նվիրել իրենց պատրաստած շնորհավորական բացիկները: Վանաձորի թիվ 20 դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը, բարձր գնահատելով դասվարի և աշակերտների համատեղ աշխատանքը, ուրախությամբ նշեց, որ դպրոցի պատերի ներսում լավ ու շնորհալի քաղաքացիներ են ձևավորվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *