՛՛Կոռուպցիայի, ստվերային տնտեսության, մենաշնորհների դեմ պայքար, կայունացման բյուջե՛՛: Վ. Բաղդասարյան
՛՛Ես դեռ այս կառավարության աշխատանքին գնահատական չեմ տվել, բայց այն քայլերը, որ ձեռնարկվում են՝ ողջունելի են՛՛,- նշել է ՀՀԿ ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանը քարոզչական հանդիպումների ժամանակ: ՀՀԿ-ի առաջիկա ծրագրերը համարձակ որակելով, նա կրկին շեշտել է երկրի ղեկավարման նոր մոդելի՝ պառլամենտական կառավարման կարևորությունն ու դրանից ելնելով որակապես նոր խորհրդարան ձևավորելու անհրաժեշտությունը:
0 Մեկնաբանություն