Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով Ուհան քաղաքի միլիոնավոր բնակիչներ հայտնվել են մեկուսացման մեջ։ Հիվանդության տարածման պատճառով քաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքները չեն գործում։
Վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 մարդ, վարակվել է գրեթե 6 հազարը:
Վարակման դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Չինաստանում, առաջինը՝ չինական Ուուհան քաղաքում: Բացի Չինաստանից, վարակման դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում: Վիրուսը փոխանցվում է մարդուց՝ մարդու:
0 Մեկնաբանություն