Մունետիկ

«Կտավներիցս յուրաքանչյուրը մի մարդու պատմություն է»: Սուսաննա Հարությունյան

ԳԱԿ ՎՄ-ում նկարչուհի Սուսաննա Հարությունյանի գեղանկարների ցուցադրությունն է: 61 աբստրակտ ոճի յուղաներկ բնանկարներից յուրաքանչյուրն ինչ-որ մեկի կյանքի պատմությունն է՝ արված ուրախ լուրերի ազդեցության տակ: Կտավներում գերակշռողը տաք գույներն են: Ներշնչանքի աղբյուրը մարդն է ու բնությունը: Սուսաննան նկարչության աշխարհ հայտ է ներկայացրել 3 տարի առաջ՝ ընկերոջ հորդորով:Մասնագիտությամբ տնտեսագետ Սուսաննան առաջին մասնագիտությամբ չի աշխատում: Մինչ Վանաձորը, Սուսաննան հասցրել ցուցադրվել նաև Երևանում, Գյումրիում: Ամենայն հավանականությամբ ցուցահանդես կբացվի նաև Արցախում: Վանաձորում այն բաց կլինի մինչև ապրիլի 6-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *