Լեհաստանի Պոզնանի Ա.Միցկևիչի անվան համալսարանի դասախոսները ՎՊՀ-ում էին
Վանաձորի պետական եւ Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկեւիչի անվան համալսարանների միջեւ կնքված երկկողմանի համագործակցության շրջանակներում Լեհաստանից ժամանած բանասիրության դոկտորներ Մարիա եւ Ռաֆալ Ռոսոլները ''Լեհերեն լեզու'՚, ՙ'Դասական փիլիսոփայությունը ու նրա ընկալումը'՚ եւ 'ՙՀին հունարեն՚' թեմաներով ՎՊՀ-ում անցկացրել են 10-ը դասընթաց՝ յուրաքանչյուրը 30 ժամ տեւողությամբ: Դասախոսության թեմաները պատահական չեն ընտրվել: Դասախոսների հետաքրքրությունն ու սերը դեպի անտիկ ժամանակաշրջանն ուսանողներն անմիջապես են նկատել. հայկական զարդանախշերով ուսանողների նվիրած փողկապն ու գոգնոցը հյուր եկած դասախոսները շատ էին հավանել: Ռաֆալ Ռոսոլն հիացմունքով է արտահայտվում ոչ միայն ուսանողների առաջադիմության, այլեւ հայերեն լեզվի մասին:
0 Մեկնաբանություն