Մունետիկ

Լենինգրադյան բլոկադայի 75 և Հայոց Բանակի 27-ամյակները նշվել են թիվ 2 երաժշտականում

Գյումրու Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, կենտրոնի Լոռու մարզի ներկայացուցչությունը Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ նշեցին Լենինգրադի ազատագրման 75 և Հայոց Բանակի կազմավորման 27-ամյակները: Միջոցառման նպատակը ոչ միայն լենինգրադյան բլոկադայի մասնակիցներին մեծարելն էր, այլև մշակույթի ու պատմության միջոցով տեղ-տեղ խաթարված հայ-ռուսական համագործակցության ամրապնդումը: Վախթանգ Մելիքսեթյան՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Լոռու կոնտակտային կենտրոնի ղեկավար Անահիտ Խանզադյան՝ Վանաձորի Շ.Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն 1941թ-ի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27՝ 872 օր տևսծ շրջափակումն ի վերջո պսակվում է հաղթանակով: Բլոկադան վերապրած Հենրիետա Մխիթարյանը 75 տարի անց, ամենայն մանրամասնությամբ է հիշում 125 գրամ սև հացը, ծնողների ձեռքերն ու որբացած մանուկներին իբր թե փրկելու պատրվակները: Հենրիետա Մխիթարյան՝ Լենինգրադի բլոկադան վերապրած Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական դպրոցի սաների հայրենասիրական, թեմատիկ բանաստեղծություններով ու երաժշտական կատարումներով: Միջոցառման ավարտին եղան նաև պարգևատրումներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *