Հունիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Լեռնապատ գյուղում ստուգել են նույն գյուղի 28 և 31 ամյա 2 բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները, որոնցից մեկը եղել է առանց համարանիշի:
Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, նրանցից ավագը հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հունիսի 2-ին Լեռնապատ գյուղի հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 1 ծառ, մասնատել, բեռնել իր և ընկերոջ մեքենաները:
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
0 Մեկնաբանություն