Մունետիկ

Լոռեցի երիտասարդները նախարար Ամիրյանի հետ կիսվել են մտահոգություններով:

Լոռեցի երիտասարդները նախարար Ամիրյանի հետ կիսվել են մտահոգություններով:

՛՛Բանավեճ, քննարկում, փոփոխություն՛՛ ծրագրի մասնակից երիտասարդների խնդրանքով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` քննարկելու ՀՀ-ում առկա մշակութային հիմնախնդիրներն ու երիտասարդների դերը մշակույթի զարգացման գործում: Հանդիպմանը ներկա ծրագրի 80 մասնակիցներին, ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ հկ-ներին և ՏԻՄ ներկայացուցիչներին ողջունելուց հետո, նախարարն ըստ ոլորտների ներկայացրեց արված աշխատանքները, հայտնեց մտահոգությունները պատմամշակութային կոթողների պահպանության ու այդ նպատակով տրամադրվող պետական սուղ միջոցների վերաբերյալ, անդադարձավ նաև Լոռու մարզում գտնվող սահմանամերձ հուշարձանների պահպանության խնդրին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *