Լոռեցի երիտասարդների քննադատական մտածողության ու մեդիա գրագիտության զարգացմանը միտված հանդիպում՝ Երիտասարդների միջազգային օրը: Հանդիպման նախաձեռնողն էլ՝ Վանաձոր- Ինֆոտուն ծրագիրն է: Մարզի նախաձեռնող և ակտիվ երիտասարդներին լսելու և նրանց հետ մտքեր փոխանակելու էր եկել փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Առաջիկա ծրագրերն ու համայնքային հիմնախնդիրները մատնանշելուց հետո, փոխմարզպետը ծանոթացավ նաև երիտասարդների առաջարկած լուծման տարբերակներին: Սերգեյ սարուխանյանը կիսվեց փորձի փոխանակմամբ ու հուշերով` դպրոցական տարիներից, երբ դասընկերների հետ անհնազանդության երթեր էին կազմակերպում: Սերգեյ Սարուխանյանի խոսքով՝ Վանաձորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ մարզի հրատապ ծրագրում ընդգրկել են մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Մինչ փոխմարզպետը խնդիրներն է թվարկում, ներկաները նոր հարցեր ունեն` արդյո՞ք հրատապ ծրագրերում ընդգրկվել են աղետի հետևանքով անտուն մնացած ընտանիքները և ինչ է լինելու Վանաձորի՝ վթարայնության 4-րդ աստիճանի շենքերի ճակատագիրը: Երիտասարդներին մտահոգում էր հատկապես տրանսպորտի վատթար վիճակը՝ միջհամայնքային, ներհամայնքային ու մարզից մայրաքաղաք գնացող: Հյուրը հարցին քաջատեղյակ էր: Ավելին՝ նա տեղեկացրեց, որ Վանաձորի ավտոկայանի անբարեկարգ ու աննպատակ գոյության մասին արդեն իսկ հարց են բարձրացրել: Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն