Մունետիկ

Լոռեցի լրագրողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանին սպասել են 1,5 ժամ, լուսաբանել հանդիպման 5 ու կես րոպեն:(տեսանյութ)

Այս անգամ լոռեցի լրագրողներին սպասեցնելու հերթը փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն էր: Սկզբում պարզվեց, գալը դեռ անորոշ է, հետո՝ որոշակի դարձավ: Հետո իմացանք, որ գնացել են հաց ուտելու: Մինչ այդ՝ բոլորը ոտքի վրա սպասում են՝ լրագրողներն ու մարզի պաշտոնյա այրերը: Դահլիճը փակ էր: «Փոխվարչապետի արարողակարգի որոշումն է: Կբացվի այն ժամանակ, երբ լինեն տեղում ու որոշեն՝ ո՞վ որտեղ է նստելու»,- մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի պատասխանն է: Բանակցելուց հետո, դահլիճը բացվեց: Արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը դահլիճում հստակեցումներն արեց՝ չմոռանալով նաև ջրով լցնել փոխվարչապետի բաժակը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին գերազանցելով 30 րոպեով, 1.5 ժամ ուշացումով դահլիճ է մտավ Տիգրան Ավինյանը և անցավ Լոռի գալու բուն նպատակին: Հեղափոխությունից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակում են աճ արձանագրել՝ ասաց Ավինյանը, հավելելով, որ Լոռին եղել և մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Տեսախցիկների համար նախատեսված ժամանակը սպառվում է: Մեր գործընկերների հնչեցրած կարծիքին, որ 1.5 ժամ սպասեցնելն առնվազն անհարգալից վերաբերմունք է լրատվամիջոցների նկատմամբ՝ մանավանդ լուսաբանման նման ձևաչափով, փոխվարչապետն արձագանքեց՝ «Դրսում անպայման կխոսենք»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *