Գրեթե 1 ժամ ուշացումով Լոռու մարզպետարան է հասնում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Հանդիպում է մտավորականների հետ, ծանոթացնում առաջիկա ծրագրերին, լսում խնդիրները: Կրթամշակութային հաստատությունների համատեղ աշխատանքը կազմակերպելու նպատակով ծրագիր են մշակել, որով ուսումնական տարվա ընթացքում աշակերտը 1-անգամյա անվճար մուտք կունենա թանգարան, թատրոն և համերգասրահներ: Գրահրատարակչության ոլորտում ևս կլինեն փոփոխություններ՝ ֆինանսավորման մասով: Երկրի պետական օրհներգը փոխելու, անհատ ստեղծագործողներին ուշադրության առանցքում պահելու, կինոն ու թատրոնը զարգացնելու հարցեր էլ բարձրացվեցին: Ուսումնասիրվում են իրավական մեխանիզմներ՝ թատրոնում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքներ առանձնացնելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում:
Matematikayi dasatuin erajhshtakan dproci tnoren en tvel inchi masina xosq@?
Շատ հետաքրքիր է Վանաձորի մշակույթի տան տնորեններին ինչի չեն հրավիրել?Մեծամաշտաբ խնդիրները հենց այնտեղ են,անմարդկային պայմաններում գոյատևում են,բայց սիրելով և նվիրված լինելով իրենց գործին աշխատանք են տանում երեխաների հետ: