Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ Լոռու մարզում, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շարունակում են խիստ անհանգստացնող մնալ:
Այսօրվա դրությամբ մարզում Covid 19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 6291 է, մահվան դեպքերը՝ 72-ն են, առողջացել է 4668 քաղաքացի, բուժում է ստանում 1551 հիվանդ:
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակակիրների բուժում են իրականացնում Վանաձորի և Սպիտակի բժշկական կենտրոնները, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որոնցում բուժում է ստանում ընդհանուր առմամբ 180 հիվանդ:
Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:
Կրկին խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել»:
0 Մեկնաբանություն