Մունետիկ

Լոռու մարզի անասնաբույժներին չի գոհացրել մարզի ղեկավարի հետ հանդիպումը, նրանք պատրաստվում են ստորագրահավաքի

Մարզի անասնաբույժներն այսօր հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝  հայտնելու անասնաբույժների աշխատավարձը կես դրույքաչափ սահմանելու որոշման շուրջ իրենց դժգոհությունները, խոսելու անասնաբուժական ոլորտում անթույլատրելի բացթողումներից։ Նրանք նաև հանդես են եկել առաջարկներով՝  բացասաբար արձագանքելով գրանցված աշխատող դառնալու մարզի ղեկավարի առաջարկությանը։ Անասնաբույժները բերում են խորքային պատճառներ. նախկին 1 նվազագույն դրույքաչափի դիմաց վարձատրվում են կես դրույքով, աշխատավարձի մյուս մասն էլ   գոյանում է անասնաբուժական ծառայությունների դիմաց հավաքագրված գումարից:

Անասնաբույժների մեծ մասը վկայեցին, որ մատուցած ծառայությունների դիմաց   գումար չեն կարողանում հավաքել, ինչը ոլորտի բացթողում է։ Ասում են՝  օրենքը  միայն Լոռու մարզում չի գործում,  մյուս մարզերում անասնաբույժները ստանում են 1 նվազագույն դրույքաչափով աշխատավարձ, նաև հավելյալ տոկոսներ՝   կատարած ծառայությունների դիմաց: 

Անասնաբույժներին չգոհացրեց մարզի ղեկավարի հետ հանդիպումը: Ըստ նրանց՝ ոտնահարվել է իրենց իրավունքը, կայացել է միակողմանի որոշում:  Եթե արդյունքի չհասնեն,   պատրաստվում են որոշմանը դեմ ստորագրահավաք կազմակերպել և դիմել կառավարություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *