Մունետիկ

Լոռու մարզի Դարպաս համայնքում բացվել է հակակարկտային ցանցերի արտադրամասը

Աշխարհում` 10-րդը, Հայաստանում` 1-ինը․ Դարպաս համայնքում բացվել է գյուղատնտեսական նշանակության «ՎԱԲԱ» հակակարկտային ցանցերի արտադրամասը: 20 տարվա երաշխիք, 100 տոկոս արդյունավետություն, տարեկան 2 տոկոս վարկ` գյուղացու համար: 170 դրամ՝ 1 քմ_ի համար։ Ցածր գնից և բարձր որակից զատ, արտադրամասը նաև նոր աշխատատեղեր է ենթադրում: Իտալական «Կարմակ գրուպ»-ի և «ՎԱԲԱ» ընկերության ներդրումների և փոխշահավետ համագործակցության արդյունքում, այսուհետ գյուղացու այգու բերքը 100 տոկոս պաշտպանված կլինի կարկուտից,_վստահեցնում են 2 կողմերը: Արտադրամասը հայ-իտալական բարեկամության վառ ապացույցներից մեկն է՝ նկատում է «Կարմակ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը, ով նաև նկատում է, որ Եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով: Պաշտոնական բացմանը հյուրերը ծանոթացան արտադրամասի աշխատանքներին, հումքին, նորարարական լուծումներով հաստոցներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *