Մունետիկ

Լոռու մարզի Կաթնառատ գյուղում աղիքային հիվանդության 28 նոր դեպք է հայտնաբերվել՝ ընդհանուրը թիվը հասել է 73-ի

Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր,-այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է ևս 28 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *