Դիմում ենք Ազգային ժողովի՝ Լոռու մարզը ներկայացնող կամ ծնունդով լոռեցի բոլոր պատգամավորներին.
– Տիկնա՛յք և պարոնա՛յք, մենք վստահ ենք, որ դուք՝ ժողովրդի ընտրյալներդ, ժողովրդի համար ճակատագրական պահին, մի կողմ թողած ձեր կուսակցական և խմբակցական նախընտրություններն ու շահերը, մայիսի 1-ին ձեր ձայնը կտաք ՀՀ վարչապետի այն թեկնածուի օգտին, ով կներկայացնի ժողովրդի ճնշող մեծամասնության կամքը և ցանկությունը: Նիկոլ Փաշինյանին ընտրելով՝ դուք կփոխհատուցեք այն վստահությունը, որով ժողովուրդն է ընտրել ձեզ: Վստահ ենք ձեր քաղաքական հասունությանն ու ազգային մտածելակերպին, հավատում ենք, որ մայիսի 1-ին կհաղթանակի ողջախոհությունը:
(Ցուցակը բաց է բոլոր ստորագրել ցանկացողների համար)
Խորեն Գասպարյան – բանաստեղծ-թարգմանիչ
Լևոն Սարգսյան – գրող-հրապարակախոս
Դավիթ Գյուլզադյան – լեզվաբան
Նարինե Ավետիսյան - ԼՈՌԻ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր
Անահիտ Հովսեփյան - հոգեբան
Սերգեյ Հարությունյան-խմբավար
Գոհար Մինասյան-դասախոս
Սուսաննա Օհանյան- քանդակագործ
Հրայր Հակոբյան-լրագրող, բանաստեղծ
Հայկուհի Հակոբյան-կոմպոզիտոր
Նելլի Պապանյան-երաժշտագետ
Զոյա Ծատինյան-երաժշտագետ
Գայանե Մալումյան-գրականագետ
Գագիկ Աղաբաբյան-կոմպոզիտոր
Անահիտ Կարապետյան-բալետմայստեր
Վանո Եղիազարյան-գրականագետ
Նարինե Կռոյան-արձակագիր
Ռուզան Հովասափյան-բանաստեղծ
Սամվել Առաքելյան-ԿԺԵՐ գեղարվեստի սրահ
Կարինե Գլոյան-նկարիչ
Արթուր Պապիկյան-դերասան
Անժելիկա Ջաղինյան-մանկավարժ
Լուսինե Սարգսյան-լրագրող
Գայանե Թադևոսյան-՛՛Գայաննա՛՛ մշակութային կենտրոն
Լյովա Բարոյան - Վանաձորի թիվ 5 դպրոցի տնօրեն
Անուշ Սարգսյան-լրագրող, արձակագիր
Արմեն Հայրապետյան- լրագրող
Թերեզա Շահվերդյան- բ.գ.դ., պրոֆեսոր, լեզվաբան
Միանում եմ կոչին
Ինձ էլ ավելացրեք։ Հրայր Ղուլինյան՝ բանաստեղծ, լուսանկարիչ
Ես՝ Արմինե Մելքումյանս, միանում եմ այս կոչին: Հարգելի՛ լոռեցիներ, կարծում եմ Ձեզ բավական էր մեր հարգարժան պատգամավոր՝ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, և իմ կարծիքով նա իր այդ քայլով բոլորիդ հուշեց ճանապարհը՝ սա ժողովրդական-երիտասարդական շարժում է, մի կողմ դրեք, Ձեր կուսակցական լինելը, և արե՛ք Ձեր քայլը որպես արժանապատիվ լոռեցիներ: Դա Ձեր կողմից մեծ բարոյականություն կլինի, այլ ոչ թե կուսակցական դավաճանություն: Հպարտորեն ասում եմ՝ ես լոռեցի եմ, խնդրում եմ այնպես մի արեք, որ մեր այդ խղճուկի կարգավիճակը շարունակվի: Այսօր բոլորդ էլ լավ գիտեք, որ ՀՀ-ի ամենաաղքատ հատվածը բնակվում է մեր գողտրիկ Լոռիում: Միացե՜ք Ձեր համաքաղաքացիներին, միացե՜ք Ձեր համագյուղացիներին:
Միանում եմ կոչին: Թող հաղթի հավաքական միասնությունը. սեր ու ողջախոհություն բոլորիս:
Ռազմիկ Էվոյան - մաթեմատիկոս ծրագրավորող