Ձեռներեցության զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի Փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնը Լոռու մարզի ձեռներեցների համար կազմակերպել է իրազեկման հանդիպում, որի շրջանակներում ներկայացվել են պետության և միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորվող ծրագրերը: Ալավերդիում ավարտված գործարար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի արդյունքում ներկայացված 8 բիզնես-ծրագրերից կֆինանսավորվեն 5-ը: Հուլիսի կեսերից ծրագիրը կհասնի նաև Գուգարքի տարածաշրջան և Սպիտակ: Դասընթացն անցած գործարարները կստանան նաև մարկետինգային աջակցություն: Իրազեկման հանդիպմանը ներկա ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը խոսել է եվրոպական շուկայում արտադրանքի իրացումից, GSP+ համակարգից և վերջինիս ընձեռած հնարավորություններից:
0 Մեկնաբանություն