Մունետիկ

Լոռու մարզում կորած զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մազի դեպի «Թռչկանի» կոչվող ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության հետ համատեղ «Թռչկանի» կոչվող ջրվեժից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Վալերի Ս.-ին (ծնված 1999 թ.) և Անաստասիա Բ.-ին (ծնված 1999 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *