Մունետիկ

Լոռու մարզում նախատեսվում է ունենալ 11 սպանդանոց(տեսանյութ)

2020թ. հուլիսի 1-ից մորթը կիրականացվի բացառապես սպանդանոցներում: Լոռիում նախատեսվում է ունենալ 11 սպանդանոց: Ներկայում մարզում ունենք 3 գործող սպանդանոց՝ Դարպաս, Քարաձոր և Օձուն համայնքներում: Ավարտին են մոտենում նաև Տաշիր համայնքում նախատեսված 1 սպանդանոցի վերանորոգման աշխատանքները: Սննդի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային մասնաճյուղի տեղեկացմամբ՝ այս տարվա հունվարի 1-15ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում հաշվառված է 100,000 անասուն, որից 70.000 խոշոր, 30.000՝ մանր եղջերավորներ և 20.000 գլուխ խոզ: Սպանդանոցների ծառայությունները համաձայնեցված են սննդի անվտանգության տեսչության հետ, ըստ որի 1 խոշոր եղջերավորի սպանդի վճարը կկազմի 10.000 դրամից ոչ ավելի, խոզինը՝ 5.000 և մանր եղջերավորին՝ մինչև 3.500 դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *