Մունետիկ

Լոռու մարզպետի հետ հանդիպումը չի գոհացրել Վանաձորի ինֆեկցիոնի աշխատակիցներին:

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում է ունեցել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ՝ հիվանդանոցը 15 մահճակալ-տեղով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ բարձրացված դժգոհության պատճառները քննարկելու նպատակով: Վանաձորի Ինֆեկցիոն հիվանադանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը մատնանշում է շենքային պայմանների անհարմարություններն ու բացակայությունները, չշրջանցելով նաև թերծանրաբեռնվածության մասին տարածված խոսակցությունները: Նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ինֆեկցիոնի բուժանձնակազմը բողոքի ակցիա է անցկացնելու Հայքի հրապարակում: Նրանք նպատակ ունեն հանդիպելու նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով Վանաձորի բժշկական կենտրոնի բացման առիթով Վանաձորում է լինելու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *