ՀՀ ԱԺ «ԼուսավորՀայաստան» խմբակցությունը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելին (ԵԺԿ, Սլովենիա) և Յուլիա Լյովոչկինային (Սոցիալիստների խումբ, Ուկրաինա):
Խմբակցությւան ղեկավար Էդմոն Մարուքյանը համազեկուցողներին ներկայացրել է Լուսավոր Հայաստանի օրակարգը, առաջնահերթությունները՝ մասնավորապես սուպերվարչապատեկան համակարգից խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցում դիրքորոշումները և առաջարկները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և
մարդու իրավունքների ոլորտում օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր:
0 Մեկնաբանություն