Մունետիկ

Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկա չի եղել Վանաձորի ավագանու աշնանային նիստին(տեսանյութ)

Վանաձոր համայնքի ավագանու սեպտեմբերյան հերթական նիստին բացակա են եղել Լուսավոր Հայաստան խմբակցության անդամները: Ներկա են եղել ավագանու ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունները: Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարվել է 11.791.000 ՀՀ դրամի փոփոխություն՝ Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի տանիքի հիմնանորոգման նպատակով: Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարվել է 5.622.000 ՀՀ դրամի փոփոխություն, որով շրջանաձև երթևեկության համար կտեղադրվեն ճանապարհային նշաններ և կկատարվի համապատասխան նշագծում: Մեկ այլ նախագծով համայնքի կարիքների համար տեսանկարահանող սարքեր ձեռք կբերվեն և կտեղադրվեն: Արժեքը՝ 3. 500.000 դրամ: Վանաձորի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելու մասին որոշումը ևս հաստատվել է ավագանու կողմից: Հաստատվել են նաև համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները: Թիվ 32 և թիվ 33 մանկապարտեզներին տրամադրվել են շինություններ և հողամասեր՝ անհատույց օգտագործման իրավունքով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *