Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ անվստահություն հայտնելու հայտարարությամբ է հանդես եկել Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցությունը: Ավագանու նիստը բոյկոտելուց հետո այս մասին խոսեց խմբակցության ղեկավար Քրիս Մարուքյանը մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ «Այսօր լրանում է Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների 2-րդ տարին, որը մնաց պատմության մեջ՝ որպես մանդատագողության խայտառակ դսևորում».
Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների 1/3-ի ստորագրությունը: ԲՀԿ-ի՝ մինչ այժմ ունեցած դիրքորոշումից ելնելով, Քրիստ Մարուքյանն այն կարծիքին է, որ կմիանան նախաձեռնությանը, բայց քանի որ միայն ԲՀԿ-ի ձայները բավարար չեն նախաձեռնությունը իրականացնելու համար կոչով դիմեց մյուս խմբակցություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն