Մունետիկ

«Լույս» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսով

Երևանում տեղի ունեցավ «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացումը` Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ:

Դաշինքի՝ ավագանու թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսի ներքո:

«Կարգախոսը պատահական չի ընտրվել ու միայն քաղաքական կոնտեքստ չէ, որ պարունակում է: Երևանը մշտապես ջերմություն է առաջացնում: Այդ բառի մեջ ոչ միայն քաղաքական կոնտեքստն է, այլև՝ խորհրդանշում է գիտելիքը, արդարությունը, արդյունավետությունը, և մենք հավակնում ենք հենց այդպիսի ծրագիր ներկայացնել՝ արդար և արդյունավետ կառավարվող Երևանի, որի հիմքերը կդնի պարոն Զեյնալյանը»,- նշեց Խաժակյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Նյութը՝ Առաջին լրատվականի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *