Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի գլխավորությամբ կայացավ տուժող՝ «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության գործով դատական նիստի քննությունն՝ ընդդեմ «Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանի: Մինչ հարցաքննությունը տուժող Նարինե Ավետիսյանը առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը:
Առաջարկը դատարանը մերժեց՝ չխախտելու համար դատավարական կարգը: Հարցաքննության ընթացքում Նարինե Ավետիսյանը մանրամասն նկարագրեց 2017թ- սեպտեմբերի 28-ին իր հետ կատարվածը, թե ինչպես հորդառատ անձրևի տակ ասֆալտապատման աշխատանքները տեսագրելու ժամանակ իրեն է մոտեցել «Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանը, բռնություն գործադրելով խոչընդոտել մասնագիտական գործունեությունը, խլել տեսագրությունը:
Դատարանը լսեց նաև գործով վկա «Շինպլյուս» ընկերության աշխատակից, աշղեկ Յուրիկ Գասպարյանին: Լսելով կողմերի դիրքքորոշումը, հաշվի առնելով վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա անհամապատասխանությունները դատարանը որոշեց բավարարել տուժող կողմի առարկությունը և հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն