Մունետիկ

«Մամիկոն Ասլանյանը մանդատագողության թմբիրի մեջ է, հերթը իրեն էլ կհասնի»: Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմանը՝ իր օլիմպիական համբերության մասին: Խոսելով հեղափոխության՝ Վանաձոր չհասնելու մասին, պատգամավորը նկատել է, որ վանաձորցիների օրակարգը պետք է լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականը: «Ես պնդում եմ մեր պահանջը, և դա միայն մեր պահանջը չի, դա Վանաձորի բնակչության պահանջն է, օրական 1000-որ նամակներ ենք ստանում, որ Մամիկոն Ասլանյանի հրաժարականը պետք է ամենօրյա ռեժիմով պահանջել և հասնել նրան, որ նա հրաժարական տա»:

2 Մեկնաբանություն

  1. Պարոն Մարուքյան, իսկ դուք ո?նց եք մտածում ՕԵԿ չի հեռանում Վանաձորի քաղաքապետարանից, իսկ Արկադի փելեշյանը նույն ինքը Ական չի թողնի փոխ քաղաքապետի աթոռը, այսինքն Մամիկոնը կմնա՞, կարծում եմ հանրային ճնշում պետք է լինի, ուրշ ճար չկա սրան հեռացնելու: Արդեն իրան Նիոկլի տեղնա դրել տղուն բանակ ճամբելը դարձրել ա գովազդ, թե դու ով ես ասա, որ քու տղու բանակ գնալը համարում ես եսիմինչ, մթոմ տեսեք լի իմ տղեն էլա բանակ գնում... Հայ թատորնը մեծ դերասանա կորցրել, բայց կգնար կդառնար եթե չափսերն ուրի եղնեին

  2. Կեցցեք, պարոն Մարուքյան, հիանում եմ ձեզնով:

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *