Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի տեսնում խնդիրները, այլև պահանջում հեռացնել աղբի թեմայով լուսանկարները: Անձամբ մեսինջերով զանգահարել է խնդիր բարձրացնող քաղաքացուն և պահանջել հեռացնել դրանք: Վանաձորի Ծատուրյան և Ավետիսյան փողոցներն ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել: Չնայած նախնտրական խոստումներին՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն այդպես էլ չի վերանորոգում փողոցները: Բնակիչները պարբերաբար ձեռք ու ոտք են կոտրում: Տեասնյութում մեր նկարահանող խմբի հետ զրուցող կանայք ևս վնասվել են հենց իրենց տան ճանապարհին, մի քանիսն էլ՝ փրկվել մարմնական ծանր վնասվածքներ ստանալուց: Բնակիչների դիմումներին քաղաքապետն այդպես էլ չի պատասխանել: Այստեղ անգամ շտապօգնության մեքենան չի կարողանում բարձրանալ, բնակիչների մեքենաներն էլ շրջանցում են այս փողոցները: Նրանք բողոքում են, որ իրենց փողոցները մշտապես դուրս են քաղաքային իշխանության ուշադրությունից, ուստի իրենք են փորձում ինչ-որ չափով հոգ տանել ճանապարհի մասին: Փողոցների խնդիրը միակը չէ` սեփական սեկտորի բնակիչների համար, նրանք բողոքում են նաև անկանոն աղբահանությունից, նշելով, որ այն տեղի է ունենում ամիսը մեկ անգամ, թեև աղբի գումարը գանձվում է մշտապես;
Տո լավ էն անում որ ասֆալտ չէն անում 2017 ի ապրիլին բոլորիտ բախչեքից խորովածի ծուխ էր բարձրանում էտ ժամանակ մտածեիք ։ էտ 10000 ները հենց ձեր փողոցի ասֆալտի վրա էն դուրս գրել ։ Մեկել մի բան ասեմ էտ ձեր տան ցանկապատների տակի խոտն էլ ասֆալտի հետ կապ չունի կարելի էր շաբաթը մեկ պոկել որ գոնե մի քիչ ձեր աչքին հաճելի լիներ
Darbinyan Samvel@ enqan kerav el byutje chtoxec ekox qaxaqapet@ mi ban el ira jebica pox dnelu vor buytjet lcni. Nuynne Artur Nalbandyan@ sax marzpetaran@ avirec jnjec talanec u hangist hrajarakana tvec.
Հլա Բազում թաղամաս եկեք, խայտառակ վիճակ ա, ամբողջ քաղաքն ա խայտառակ վիճակում ուր են գնում էդ բյուջեի փողերը
Ոչ միայն աղբի,ալլ նաև տանիքների վերանորոգման մեծ խնդիրներ կան 30 տարի ի վեր ։
Ոչ միայն աղբի,ալլ նաև տանիքների վերանորոգման մեծ խնդիրներ կան 30 տարի ի վեր ։