Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի բակում կառուցվել է մարզահրապարակ և խաղահրապարակ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության 19,411 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցությամբ ՝ Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում՝ «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Արարողությունը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, 3-րդ քարտուղար Կոհնո Տաիկին և “Grassroots” ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը։
«Մարզահրապարակի և խաղահրապարակի կառուցում Մարգահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում, որ մեկնարկել է 2021 թվականի մարտին, Մարգահովտի դպրոցի 2 մասնաշենքերի բակերը կահավորվել են խաղասարքերով և մարզասարքերով՝ ստեղծելով ավելի լավ կրթական միջավայր ու խրախուսելով համայնքում առողջ ապրելակերպը։
Ինչպես նկատում է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ ղեկավար Էմիլիա Մարտիրոսյանը խաղահրապարակը ներառական է, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներին հավասարապես ներգրավվել մանկական խաղերում՝ նպաստելով ավելի ներառական միջավայրի ձևավորմանը:
Ծրագրի հիմնական շահառուները Մարգահովտի միջնակարգի աշակերտներն են ու համայնքի 3000-ից ավելի բնակիչները։
Խաղահրապարակն ու մարզահրապարակը կծառայեն նաև հարակից համայնքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված, ռուսալեզու Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերի բնակիչներին: Նպատակն է ակտիվացնել միջհամայնքային կապերն ու շփումները։
0 Մեկնաբանություն