Մունետիկ

Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել

Օգոստոսի 7-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Արտակարգ իրավիճակների արձագանքման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հետախուզության արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *