Մարզային կրթական հաստատությունների մոնիթորինգի բացահայտումները ներկայացվել են Վանաձորում
՛՛Պահանջատեր հասարակություն, հանուն պատասխանատու կառավարման՛՛ ծրագրի շրջանակներում ժուռնալիստների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի եւ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մարզային 40 դպրոցներում իրականացվել է բյուջետային մոնիտորինգ: Նախնական զեկույցը ներկայացնելու նպատակը շահագրգիռ կողմերի դիտողություններն ու բացթողումները ներառելն է: Հանրապետության բոլոր մարզկենտրոնների 2 հիմնական, 1 ավագ եւ մեկ ներառական դպրոցներում շոշափվել են 2013-15 թթ. դպրոցների ֆինասական փաստաթղթերը, դպրոցի կառավարման եւ ծնողական խորհուրդների նիստերի արձանագրությունները՝ պարզելու ծախսերի դինամիկան, եկամուտների՝ օրենքով չարգելվող աղբյուրներից օգտվելու հնարավորությունները, ֆինասական բնույթի որոշումների քննարկման եւ ընդունման մեթոդները, դրանց թափանցիկության ապահովումն ու ծնողների իրական մասնակցությունը: Անցկացվել է հարցում տնօրենների, ծնողական ու կառավարման խորհուրդների անդամների եւ դրանցում չընդգրկված 390 ծնողների շրջանում:
0 Մեկնաբանություն