Վանաձորի թիվ 1 դպրոցից Էդմոն Քոչարյանը Լոռու մարզպետարանում վերհիշում էր մարտի 3-ի խոշոր ավտովթարը, թե ինչպես են դասընկերոջ` Էդիկ Ղարաքեշիշյանի և թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի հետ փորձել ուղղել Տանձուտ գետում վթարված մեքենան, կանխել հրդեհի վտանգը եւ տուժողներին ցույց տվել առաջին օգնություն՝ մինչ փրկարարների ժամանելը: Լոռու մարզպետը հանդիպել է պատանի փրկարարների հետ:
Վերջին շրջանում համացանցի ամենաքննարկված և հանրության գովասանքին արժանացած խիզախ տղաները ներկայացրին դեպքի մանրամասները, արժանացան մարզպետի շնորհակալագրին ու պարգևին, խոստացան լավ սովորել ու մշտապես զբաղվել ինքնակրթությամբ: Հանդիպման ավարտին, ի նշան խորհրդանշական օրվա, նաև լուսանկարվեցին։
0 Մեկնաբանություն