Մունետիկ

Մարզի խոշոր կաթ վերամշակողներն ակնկալում են կառավարության ֆինանսական աջակցությունը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում է ունեցել մարզի կաթ վերամշակող 11 խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Առիթը՝ ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալն ու լուծման ուղիներ փնտրելն էր: Կաթ վերամշակողները թվարկել են խնդիրները՝ ակնկալելով կառավարության ֆինանսական աջակցությունը: 1 լ կաթի գինը տատանվում է 130-140 դրամի սահմանում: Ըստ կաթ վերամշակողների՝ կաթի գնի նվազման առաջնային պատճառներից մեկը տեղական շուկա կաթի փոշու ներկրումն է, սա բացասաբար է ազդում նաև պանրի սպառման վրա մթերային խանութները բավարարվում են կաթի փոշուց պատրաստված պանրով՝ առաջարկելով մինչև 600 դրամ էժան գնով։ Ցանցային խանութներն իրենց հետ չեն աշխատում շրջանառության հարկով, ինչն էլ առաջացրել է պանիրը սպառելու խնդիր: Կաթ վերամշակողները բարձրացրել են նաև արտադրամասերում նորագույն տեխնոլոգիաների բացակայությունը, ինչը ևս խնդիր է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *