Փետրվարի 24-ին Երևանում կայանալիք Միքս ֆայթ 40-րդ միջազգային խառը մարտարվեստների մրցաշարին այս տարի առաջին անգամ կմասնակցի լոռեցի Արտյոմ Աշուղաթոյանը, մարզիչ՝ Խառը մարտարվեստների հայկական ֆեդերացիայի, նաև ֆեդերացիայի Լոռու մասնաճյուղի նախագահ Վահան Բոջուկյան:
2 տարի է՝ Արտյոմն զբաղվում է խառը մարտարվեստով: Առաջնությանը կներկայա 72 կգ քաշային կարգում: Առաջին մենամարտը կանցկացնի Վրաստանը ներկայացնող հայ մարզիկի հետ: Գիտակցելով ուժեղ մրցակցի սպորտոլորտում ունեցած ձեռքբերումները, նաև հաշվի առնելով իր՝ փորձառու մարզիչ ունենալու հանգամանքը, Արտյոմը մեկնում է առաջնության՝ միայն հաղթելու նպատակով:
Խառը մարտարվեստի սիրահարներն էլ են անկեղծանում սպորտի թողած հոգևոր և ֆիզիկական դրական ազդեցության մասին:
Առաջնությանը մասնակցելու հարցում մեր մարզիկին հովանավորել են ԱԺ պատգամավոր Արթուր Դալլաքյանը և Բարձրավոլտ Էլեկտրոցանցեր հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը:
0 Մեկնաբանություն