Մայիսի 19-ից մեկնարկում է ֆուտզալի գավաթի 6-րդ խաղարկությունը
Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը վանաձորցի ֆուտբոլասեր հանրությանը կոչ է անում մայիսի 19-ին ներկա գտնվելու Վանաձորի ՛՛Հայաստան՛՛ մարզաընկերության մարզապալատում մեկնարկող Լոռու մարզպետի՝ ավանդական դարձած ֆուտզալի գավաթի 6-րդ խաղարկությանը: Հայտագրված թիմերի ներկայացուցիչների և մրցավարների մասնակցությամբ մարզպետարանում կայացավ առաջնության կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Առաջնությանը հայտավորվել է 20 թիմ, որից 8-ը՝ մարզկենտրոնից, 12-ը՝ մարզի այլ համայնքներից:
0 Մեկնաբանություն