Մայրաքաղաքում տեղի է ունեցել Արթուր Միկոյանի ՛՛Օտար լույս՛՛ վեպի շնորհանդեսը:
Օրերս Երևանի ՛՛Անտարես՛՛ հրատարակչության գրախանութներից մեկում տեղի ունեցավ Արթուր Միկոյանի ՛՛Օտար լույս՛՛ վեպի շնորհանդեսը, որին մասնակցում էին գրականագետներ, գրողներ, ընթերցասերներ, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: Բացման խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը:
0 Մեկնաբանություն