Վանաձորի Կերպարվեստի թանգարանում բացվել է լրագրության ցուցահանդես՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով: 7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը ներկայացնող այս ցուցահանդեսը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երկրորդ նախագիծն է: Նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը նախագծի ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել` վախի մթնոլորտից մինչև տարածքի ձեռքբերում` ցուցահանդեսի համար: Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն