Մունետիկ

Մեկնարկել է ՀՈՒԱ խնդիրների վերլուծության երկամյա ծրագիր:

Մեկնարկել է ՀՈՒԱ խնդիրների վերլուծության երկամյա ծրագիր:

Հայաստանի հաշմանդամների ՛՛Փյունիկ՛՛ միությունը ֆրանսիական ACCESS կազմակերպության հետ հայտարարում են ՛՛Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու եւ վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով՛՛ երկամյա ծրագրի մեկնարկը: Երկու միջազգային փորձագետների՝ Եվրոպական սոցիալական խարտիայի մասնագետ Կոնստանտին Կոջոկարիուի եւ իրավաբան Նարինե Սոլոմոնյանի օգնությամբ կիրականացվի վերլուծություն՝ գնահատելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությունը և մեր երկրի կողմից միջազգային իրավական փաստաթղթերով վավերացված պարտավորությունների կատարման ընթացքը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանի գնահատմամբ իրենք լուրջ ու հետևողական են  ներառականության խնդիրներին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *