Մունետիկ

«Մենք երբեք հակառակորդներ կամ նույնիսկ մրցակիցներ չենք կարող լինել»: Ժիրայր Սեֆիլյան(տեսանյութ)

Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները հանդիպում են ունեցեել վանաձորցիների հետ : Վարուժան Ավետիսյանընշել է, որ տարիներ շարունակ մշակել են 3 հիմնական կետերից բաղկացած իրենց ծրագիրը, որ նպատակ ունեն իրագործել: Նրա խոսքով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության տեսլականը հետևյալն է՝ Կուր-Արաքսյան հանրապետություն՝ Նախիջևանի ազատագրման, վերահայացման միջոցով՝ Կուրի աջ ափի հետ միասին, Արցախի՝ ՀՀ-ի հետ միացումը հանրաքվեով, ձևավորված ռուս-թուրք պայմանագրերի չեղարկումը: «Եթե մենք ուզում ենք ազգային պետություն ստեղծել, պահպանել մեր նախնյաց ժառանգությունը պարտավոր ենք լինել ազատ ու ինքնիշխան ազգային պետություն: Մենք պետք է վերագտնենք մեզ: Քանի դեռ չենք գտել, մենք միշտ նման խղճուկ վիճակում կլինենք: Ոչինչ դեմ չունենալով ռուս ժողովրդի ու պետության հանդեպ, պետք է ձերբազատվենք ռուսական գաղութատիրությունից: Սրան հասնելու համար պետք է նախ և առաջ չեղյալ հայտարարել ԱՊՀ պայմանագիրը»,-եզրափակեց խոսքը Վարուժան Ավետիսյանը «Մենք կոչվելու ենք կուսակցություն, բայց բովանդակությամբ ըստ էության լինելու ենք շարժում»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ իրենք պատրաստվում են աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ ազատ ու անկախ ԱԺ ընտրությունների հասնելու ճանապարհին, միասնաբար իրականացնելու նոր քաղաքական դաշտի ձևավորումը: Թե ինչպիսին կլինի այն՝ կորոշի մեր ժողովուրդը: «Բայց ամենակարևորն այն է, որ մենք եւ հեղափոխական մյուս ուժերը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գիտակցում ենք, մինչև չձևավորվի քաղաքական դաշտ, որից զրկված ենք եղել 20-25 տարի, մենք երբեք հակառակորդներ կամ նույնիսկ մրցակիցներ չենք կարող լինել: Մենք ձեռք-ձեռքի հասնելու ենք այդ հանգրվանին: Դրանից հետո նույնպես կարծում եմ, որ մենք չենք կարող հակառակորդներ լինել, առավելագույնը՝ գաղափարական մրցակիցներ»: Սասնա ծռերի փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով ներկա էր հանդիպմանը, հայտարարեց կուսակցության շարքերը համալրելու մասին՝ նշելով, որ այդ եզրահանգմանն է եկել պաշտպանական ողջ գործընթացում խմբի անդամների հետ շփումների ու նրանց լավագույն մարդկային որակները բացահայտելու արդյունքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *