ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ և կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարի ռեժիմի շրջանակում իրենց պարտավորություններին»,-ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Կրեմլը գնահատում երկու երկրների սահմանին տիրող իրավիճակը:
«Ռուսաստանը, մենք դա արդեն հայտարարել ենք տարբեր մակարդակներով, պատրաստ է իր միջնորդական ջանքերը գործադրել կարգավորման համար որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դուք գիտեք, որ արտգործնախարար Լավրովի և Երևանից ու Բաքվից իր գործընկերների միջև հեռախոսային պարբերական շփումներ են եղել: Այդ իսկ պատճառով մենք երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում»,-ասել է մամուլի քարտուղարը:
0 Մեկնաբանություն