Մունետիկ

«Մենք մեզ ընդդիմություն չենք հայտարարում:Պատրաստ ենք կառավարության հետ աշխատել»:Մամիկոն Ասլանյան

Վանաձորի ավագանու հերթական նիստից առաջ ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հանդես եկել հայտարարությամբ՝ հասկանալու՝ արդյո՞ք խաղաղ իշխանափոխությունից հետո ավագանու ՀՀԿ խմբակցության կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ և ՀՎԿ խմբակցությունները շարունակում են մնալ նույն քաղաքական թիմի և Վանաձորի ընդդիմադիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, թե՞ տեղի է ունեցել դիրքորոշումների փոփոխություն: 2 խմբակցություների փոխարեն դիրքորոշում է արտահայտել Մամիկոն Ասլանյանը՝ ընդգծելով « Մենք մեզ ընդդիմություն չենք հայտարարում: Մենք պատրաստ ենք կառավարության՝ Վանաձորին վերաբերվող մասով, ամեն քայլ կատարել Վանաձորի հետագա զարգացումն ապահովելու համար »: Մանրամասները՝ տեսանյութում:

6 Մեկնաբանություն

  1. Օֆ աման ,ոնց որ չգիտենք ,ֆեյսբուքում աղջիների նկարները լայքելով ու խնդրելով քարոզարշավ էր անում/// Ֆեյսբուքի Մամիկոն Ասլանյանին լավ գիտեմ ,մեկ-մեկ խառնում էր չր ջոգում ,որ Վանաձորի բնակիչ չենք: Гуляй дальше Асланян ,

  2. Խնդրում եմ մի խառնեք իրար ,,մարդ,, և ,,կուսակցություն,, բառերը..դրանք տարբեր բևեռներ են...Մամիկոնը շատ հարգված անձնավորություն է, թե մեր քաղաքում և թե հանրապետությունից դուրս, և թե ընկերության մեջ.Մեր քարուքանդ արած քաղաքի համար էլ շատ լավ քաղաքապետ է ու արված գործն էլ երևում է...Իշխանությունը փոխվել է, բայց մարդը չի փոխվել... Այն ժամանակ Սերժն է ղեկավար եղել, ու երբեք մի մոռացեք, որ բոլորդ էլ հլու հնազանդ, առանց ձայններդ բարձրացնելու ենթարկվել ու ապրել եք տասը տարի..... Հհկն ընդամենը կուսակցություն է, իսկ մարդիկ էլ ՄԱՐԴ են....

  3. Հարգելի այցելուներ, խնդրում եմ այսուհետ լատինատառ մեկնաբանություններ մի գրեք, անհնարին լինելու պարագայում, նյութը կիսվեք ձեր Ֆեյսբուքի էջում և մեկնաբանեք՝ ինչպես կկամենաք:

  4. Այ Մամիկոն, Սերժի մոտ քո դաբրոն դասավորող Հովսեփյան Հովիկը, Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Կարապետյանը ո՞րտեղ են հիմա՝ ընդդիմադիր ե՞ն, թե՞ նիկոլի թիմից: Սերժը քո շեֆը չէ՞ր, թե էլ պռիզնատ չես գալիս, կարող ա՞ Նիկոլին ես պռիզնատ գալի արդեն ապեր, դու իշխանության հետ ես միշտ... ճճճճճճճճճճճճճճճ

  5. Տո դու քու պաշտոնի ու փողիհամար ես հայտնվել, ինչ Վանաձորին ծառայելու համար, վանաձորին ծառայելու համար ծառերն ես փռթում, Արցախ պուրակը այլանդակում, դա ա քո ծառայությունը, քո արածը մենակ քո համար ա, գրպանի համար:

  6. Հանուն աթոռի դու ամեն ինչի ես պատրաստ, դու կուրանաս ամեն բան, կուսակցությունն ինչ ա, որ չուրանաս: Էդ հանրապետականի շնորիվ քաղաքապետ դարռար, կեղծիքներով, մանդատներ գողանալով նստիր էդ աթոռին.. Հլա մի հատ հարցրու էդ կառավարությունն ուզում ա քո հետ աշխատի, որ քեզ գցում ես նրանց գիրկը, աբիդնի ա՞ ընդդիմություն լինելը: Նամուս ունեցի, ու կողքինիդ էլ ա դա վերաբերվում: Դու ամոթի թիքա ինչ ա չունես Ասլանյան Մամիկոն, ինչ երեսով ես նստել էդ աթոռին... մեկնաբանությունս չջնջեք Լոռի թիվի:

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *