Մունետիկ

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՉՊԵՏՔ Է ՏՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՉ-ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Վանաձոր խոշորացված համայնքի գույքի կառավարաման , եկամուտների հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը ներկայացնում է իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները և հավաստում, որ Վանաձորը հնարվոր զարգացում կապրի միայն արդար կառավարման պարագայում: Սեփական եկամուտների հավաքագրման հարցում արտոնյալներ չպետք է լինեն, և Արմեն Այվազյանը ընդամենը բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը:

Օրինակ, գույքահարկի գծով 2021-ին հավաքագրվել է՝ 494 մլն ՀՀ դրամ, իսկ 2022 Հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ 402 մլն դրամ:  Ավտոտնակերի վարձակալության վճարները դարձյալ – 21 թ. համեմատությամբ ավել են հավաքագրվել, մասնավորապես. 2021 թ.  հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին հավաքագրվել է  2734000, իսկ 2022 թ. նույն ամիսներին՝ 4180000:

Հերթով թվարկվում են ոլորտները, որտեղ իրապես հաջողություններ են արձանագրվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում (նշել լրատվամիջոցի անունը), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *