Մունետիկ

«Մեր մարզպետը կառավարության պատիվը գցում է գետնին». Գայանե Վարդանյան (տեսանյութ)

ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանին թերի և սխալ տեղեկատվություն է տրվել առ այն, որ Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 մինջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Վարդանյանը նույն դպրոցի տնօրենն է եղել: Այս մասին «Լոռի» հեռուստաընկերությանը հայտնեց Գայանե Վարդանյանը, ում  համոզմամբ սխալ ինֆորմացիա տարածելու մղումները եղել են Լոռու մարզպետարանի կողմից, քանի որ տնօրենի մրցույթի համար առաջադրված 4 թեկնածուներից ինքը և Վանաձորի թիվ 8 դպրոցի դասվար Թագուհի Թադևոսյանը, հավաքել էին հավասար ձայներ, և այս դեպքում վճռորոշ էր փոխվարչապետի որոշումը:

Գայանե Վարդանյանի օգտին  դպրոցի ծնողական և ոսուցչական խորհուրդը ստորագրահավաք է կազմակերպել և շուրջ 300 ստորագրություն ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԿԳՄՍ նախարարին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանին, որպես մարզից ընտրված պատգամավոր:

Ըստ օրենքի, փոխվարչապետը պետք է որոշում կայացներ՝ ելնելով թեկնածուների փաստաթղթերի ուսումնասիրությունից,   համայնքի, աշխատակիցների, ինչպես նաև ավագ դասարանների աշակերտների կարծիքից, այլ ոչ թե մարզպետ ցանկությունից, նշեցին ծնողները, հավելելով, որ իրենց ստորագրություններն ամենայն հավանականությամբ տեղ չեն հասել:

Դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից ընտրված կառավարման խորհրդի անդամ Էլմիրա  Վարդանյանի  փոխանցմամբ՝ արդար չի եղել նաև դպրոցի խորհրդի նախագահի ընտրությունը: Գայանե Վարդանյանը նշեց, որ կեղծված ընտրությունների մասին ոստիկանությանը հաղորդում է տվել, փոխանցել է ձեռքի տակ եղած փաստերն ու ձայնագրությունները:

Ի դեպ, ձայնագրությունները հայտնվել են նաև «Լոռի» հեռուստաընկերությունում, սակայն, ելնելով նախաքննության գաղտնիությունից և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ զերծ ենք մնում ձայնագրությունները հրապարակելուց:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *