՛՛Մեր վնասված պաստառներն ավելի խոսուն են, քան ոմանց մեծադիր վահանակները՛՛,- ՛՛ԵԼՔ՛՛ դաշինք
ԱԺ ընտրությունների քարոզարշավի երրրորդ օրն է: ՛՛Ելք՛՛ դաշինքի Վանաձորի շտաբի դիմաց փակցված դաշինքի երեք թեկնածուների նկարով մեծադիր պաստառը առավոտյան պատռված է գտել շտաբի ղեկավար Քրիստ Մարուքյանը: Կանխազգալով, որ նման վանդալիզմը կարող է քաղաքի մյուս հատվածներում եւս դրսեւորված լինել, շրջել են Տիգրան Մեծ պողոտայի ողջ երկայնքով: Այստեղ եւս պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի նկարով A3 չափի պաստառները կամ պատռված են, կամ սեւ ներկով ծածկված: Քաղաքական գործընթացները, իրավական հարթության մեջ գործելու ցանկությունը եւ օրենքի գերակայության հաստատման ձգտումը, Քրիստ Մարուքյանի խոսքով, ենթադրում էին, որ խնդրի լուծումն ակնկալվում է իրավապահ մարմինների օգնությամբ եւ միջամտությամբ:
0 Մեկնաբանություն